▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն տղամարդու մեջ մի փոքր կին կա նստած, մեկ-մեկ անհանգստանում եմ… Լևոն Հարությունյան

Aysor.am-ը գրում է. Դերասան Լևոն Հարությունյանի համար այսօր տոնական օր է. սիրված արտիստը նշում է ծննդյան 50-ամյակը: Կայքի հետ զրույցում վերջինս խոստովանեց՝ իր ծննդյան օրերը չի սիրել ու երբեք չի նշել, թեև տոնական տրամադրությունից խուսափելն անհնար է եղել: Այս տարին ևս բացառություն չէր:

«Ներկա պահին պատրաստվում եմ գնալ «Մեա Կուլպա 2»-ի փորձին, աշխատանքային միջավայրում եմ օրս անցկացնելու: Քանի որ կողքից բոլորն ասում են՝ 50-ամյակ է, հավանաբար, այնտեղ մի թեթև կնշենք, բայց մեծ ծնունդ անել չեմ պատրաստվում: Երբեք էլ չեմ սիրել ծննդյանս օրը նշել», - մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Այնուամենայնիվ, ընկերները երբեք թույլ չեն տալիս, որ Լևոն Հարությունյանի հունվարի 19-ները աննկատ անցնեն:

«Կեսգիշերին Գրիշա Աղախանյանը, ով իմ 30 տարվա ընկերն է, ինձ «գողացավ» ու ծննդյանս օրն իր ուզած ձևով նշեց: Այնուհետև մյուս մտերիմ ընկերներս «գողացան» ու օրը շարունակվեց: Քանի որ ստեղծված առիթի պատճառով գինովցել էի, առավոտյան 6-ին ընկերներս ինձ տուն բերեցին: Բազմաթիվ հեռախոսազանգեր, շնորհավորանքներ ու հրավերներ եմ ստացել, այնպես որ՝ չի ստացվում խուսափել», - ժպիտով նկատեց նա:

Որքան էլ Լ. Հարությունյանը 50 տարիների ընթացքում հրաժարվել է այս օրը տոն դարձնելու մտքից, միևնույն է՝ հիշվող պահեր եղել են:

«Չեմ հիշում՝ որ թվականն էր. «Մեա Կուլպա» ներկայացման անձնակազմով մեկնում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ հյուրախաղերի: Գնում էինք Հոլանդիայով, ու քանի որ չվերթն ուշացավ՝ մեկ օր մնացինք այնտեղ: Հունվարի 19-ն էր ու մենք, բնականաբար, ծնունդս նշեցինք այնտեղ: Երբ հաջորդ օրը մեկնեցինք ԱՄՆ, նորից ծնունդ արեցինք, որովհետև ժամային գոտին փոխվում էր և Միացյալ Նահանգներում նոր էր հունվարի 19-ը… Ստացվեց, որ նույն տարվա մեջ երկու ծննդյան օր ունեցա, ու դա, երևի, իմ ամենահիշվող ծննդյան տարեդարձն էր», - վերհիշեց դերասանը:

Տարիքի ավելացումից կանայք առավել են վախենում, սակայն տղամարդիկ էլ բացառություն չեն:

«Քանի որ ամեն տղամարդու մեջ մի փոքր կին կա նստած, մեկ-մեկ անհանգստանում եմ… Փառք Աստծո, մեջս կին չի արթնացել ու ինձ տարիքը չի վախեցնում», - կատակեց Լևոն Հարությունյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Ես «подкаблучник» եմ, ու դա ինձ «դզումա». Լևոն Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее