▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմին. Ալիև

Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է, բայց մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

«Ես բազմիցս հայտարարել եմ և հիմա ուզում եմ կրկնել: Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը գտել է իր լուծումը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի կարգով: Ինձ է լուրեր են հասնում, որ կրկին խոսվում է այն մասին, որ հարցը չի լուծվել, հակամարտությունը չի լուծվել: Սա շատ սխալ և ռիսկային ճանապարհ է»,- ասել է Ալիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողների, հաշմանդամների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ:

Ըստ նրա՝ «եթե հակամարտությունը չի լուծվում, ապա թող բացատրեն, թե ինչպես պետք է լուծվի»:

«Մենք հավատում ենք, որ այն լուծված է: Պատերազմն անցյալում է: Բայց չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմին»,- նշել է Ալիևը:

Խոսելով տարածաշրջանի ապագայի մասին ՝ Ադրբեջանի ղեկավարը հավաստիացրել է, որ Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա իր նախնիների հողերը:

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. Բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը: Մեր հայրենի հողերը Զանգեզուրը, Երևանը և Սևանն են: Մենք, անշուշտ, կվերադառնանք», - ընդգծեց պետության ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее