▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն մեկի բանը չէ 25 տարեկանի մարմնով 45-ամյա կնոջ հոգեբանություն ներկայացնելը. Աննա Հարությունյան

BlogNews.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Աննա Հարությունյանի հետ, ով փոխարինում է հաղորդավարուհի Աննա Գևորգյանին  «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում: Աննան կրկին հեռուստասերիալում է նկարահանվում տևական դադարից հետո։

BlogNews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ տևական դադար ունեցավ, քանի որ մինչ այս հնչած առաջարկներն անհետաքրքիր էին իր դերասանական ես-ին. «Այս առաջարկը միանգամից ընդունեցի։ Այն բազմաբովանդակ է և բազմաշերտ, ես էլ կարոտած եմ, մեծ սիրով եմ սկսել նկարահանվել։ Կարծում եմ՝ այդ սիրուց լավ բան չկա»։

Աշխատակազմի փոփոխությունն Աննայի համար դժվար չի եղել։ Նրա խոսքով՝ միշտ ձգտում է նոր մարդկանց հետ աշխատել, քանի որ դա սեփական կարողությունները մեկնաբանելու լավ հնարավորություն է ընձեռում։

Դերասանուհու փոխանցմամբ՝ Աննա Գևորգյանի խաղը չի տեսել, չնայած բոլոր նոր նախագծերին հետևում է, որպեսզի տեղեկացված լինի։ «Այս դեպքում մեկնել էի հանգստի, այդ իսկ պատճառով բաց էի թողել այս նախագիծը։ Առաջարկը ստացա, երբ Պրահայում էի։ Կերպարը կներկայացնեմ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում՝ ելնելով ռեժիսորի առաջադրած խնդիրներից»,- ասաց նա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее