▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչի ակտիվ տարբերակն եմ նախընտրում. Շուշան Երիցյան

Esem.am-ը գրում է, որ այս անգամ իրենց «ամառային հյուրասենյակում» է հայտնվել մոդել, սերիալային դերասանուհի Շուշան Երիցյանը:

Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:

Պլաններ կան այս տարի ընտանքիս ու ընկերներիս հետ օգոստոսին մեկնել Երոպա. տեսնենք՝ ինչպես կստացվի: Ուզում ենք մեծ շրջապատով գնալ՝ սկզբում՝ Իսպանիա, այնուհետև՝ Ֆրանսիա, Մոնակո:

Ակտի՞վթե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:

Ակտիվ, քանի որ ինքս էլ ակտիվ մարդ եմ:  22 տարեկան եմ, իմ եռուն շրջանն է. սիրում եմ ակտիվ լինել: Առհասարակ ամեն ինչի ակտիվ տարբերակն եմ նախընտրում:

Նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնելթե՞ դըր-սում:

Կարևոր չէ վայրը, կարևորը՝ միջավայրն է, շրջապատի մարդիկ, հոգեվիճակը: Սիրում եմ արև, ջուր, ծովափ:

Ըստ քեզամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:

Պետք է նախ գործերն ավարտին հասցնել, հետո միայն հանգստի մեկնել: Այն պետք է ջերմ միջավայրում անցկացնել, որտեղ չեն լինի աշխատանքային թեմաներ, կլինի ծով, արև, երեկոյան՝ լավ երաժշտություն:

Ինչի՞ միջոցով կարելի է  կոտրել ամռան տապըի՞նչն է ամ-

ռան լավագույն ընկերը:

Շոգի հետ կապված երբեք խնդիրներ չեմ ունենաում. ինձ համար հաճելի է շոգը: Ամռան երեք ամիսների ընթացքում էլ, եթե Հայաստանում եմ լինում, լողավազան եմ գնում. համ հովանում եմ, համ էլ արևայրուք եմ ընդունում:

Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:

Հիմնականում սպիտակ, գունավոր հագուստ եմ հագնում: Նախընտրում եմ թեթև կտորներից ծաղկավոր զգեստները:

Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:

Մանուշակագույն:

Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել:

Անցած տարվա հանգիստս չեմ մոռանա: Ողջ ամռան ընթացքում տարբեր երկրներում եմ եղել, անմոռանալի օրեր եմ ունեցել: Եղել եմ Եգիպտոսում, Վրաստանում, Չինաստանում: Հասցրել եմ հա՛մ աշխատել, հա՛մ հանգստանալ. ձեռքբերումներով լինի տարի եմ ունեցել:

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее