▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ նոր է, անսովոր, բայց գիտեմ մի բան, որ մենք շատ երջանիկ ենք. Անուշիկ Ալավերդյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.  Գրեթե մեկ ամիս է, ինչ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի եւ երգչուհի Անուշիկ Ալավերդյանի ընտանիքում ամեն օրն իսկական տոն է, երիտասարդ ծնողներն արդեն մեկ ամիս է վայելում են դստեր՝ Մայայի ներկայությունն իրենց ընտանիքում: Զրույցում երգչուհին դժվարացավ նկարագրել մայր դառնալու բերկրանքը, սակայն համապատասխան բառեր գտնելու անկարողությունը արդեն իսկ վկայեց նրա կատարյալ երջանկության մասին.

«Այժմ ամեն ինչ այլ է մեր ընտանիքում: Մայայի ծնվելուց հետո մեր կյանքը, ապրելակերպը, մենք փոխվել ենք: Նա է մեզ թելադրում օրվա մեր ռեժիմը, ամեն վայրկյանը, ամեն ինչ, կարծես, աղջկաս շուրջ դասավորվի… Իհարկե, հիմա չեմ կարող նկարագրել այն բոլոր ապրումներս ու զգացողություններս, որ ունեմ նրա ծնվելուց ի վեր. ամեն ինչ նոր է, անսովոր, բայց գիտեմ մի բան, որ մենք շատ երջանիկ ենք»,- պատմեց Անուշիկ Ալավարդյանը:

Խոսելով, թե ինչպե՞ս է կարողանում նորաթուխ մայրիկը գլուխ բերել դստեր խնամքի հետ կապված դժվարությունները՝ Անուշիկը նկատեց. «Իհարկե, երբ անփորձ ես, մտահոգվում, մտածում ես, թե ինչպես պետք է վարվել, որպեսզի ճիշտ լինի: Չնայած նրան, որ մինչ բալիկիս ծնվելը շատ եմ կարդացել համապատասխան գրականություն, եւ առհասարակ, փորձել եմ ինֆորմացված լինել կապված երեխայի խնամքի հետ, բայց, այնուամենանայնիվ, հարազատների աջակցությունը լավագույն տարբերակներից է: Ինձ օգնում է թե իմ, թե Կարենի ընտանիքը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее