▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ կպարզվի.«Սասնա ծռեր»-ի անդամ

«Ա1+»-ը գրում է.Հատուկ հսկողությամբ Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն բերեցին  «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին ։

Հովհաննես Հարությունյանը  հրազենային վիրավորում  էր ստացել  հուլիսի 26-ին։ «Սասնա ծռեր» խմբի կողմից  ՊՊԾ շենքի գրավման օրերին։  Նա տեղափոխվել էր   հիվանդանոց, բայց վիրահատության չէր ենթարկվել։ Նրա  ոտքում  դեռ  18 բեկոր կա: Օրեր առաջ կայացած բժշկական կոնսիլիումը որոշել էր՝  Հովհաննես Հարությունյանին  անհրաժեշտ է ստացիոնար վերականգնողական բուժում:  Նրան,  սակայն,  իր առողջությունից ավելի շատ մտահոգում է մեր երկրի ապագան:

«Ես վախենում եմ, որ մեր երկիրը կկորցնենք շատ շուտով: Մի ժողովուրդ, որ մտածում է միայն ժամանակավոր կացության եւ հագուստի մասին, այդ ժողովուրդը ապրելու իրավունք չունի»,- այսօր «Ա1+»-ին ասել է Հովհաննես Հարությունյանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամը անհիմն է համարում իրենց առաջադրված մեղադրանքները՝ հատկապես պատանդ պահելու, բանկոմատ թալանելու հոդվածները. «Հուսով եմ շուտով դատերը կլինեն եւ այդ ամեն ինչը կպարզվի:  Պատանդներն էլ կասեն, որ պատանդ չեն եւ այդ ամեն ինչը գումար-մումարը ամեն ինչը կպարզվի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее