▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ կանենք, որ ԼՂ վերաբերյալ հայտարարության վերաշարադրման փորձեր չլինեն. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել է, որ Մոսկվան կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության վերանայումը։

Նա հայտնել է, որ իրենք հիմա չեն տեսնում հրապարակված հայտարարությունը վերաշարադրելու, վերանայելու որևէ փորձեր։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման փորձեր չկատարվեն, հաջողությամբ չպսակվեն»,- հայտարարել Է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее