▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ հարթ հունով է ընթանում. Լիկա Սալմանյան

Life.panorama.am-ը գրում է. Լիկա Սալմանյանին հեռուստադիտողն արդեն նոր նախագծում է տեսնում: Դերասանուհին նկարահանվում է Հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հեռուստանախագծում: Լիկան նոր աշխատանքի եւ առաջիկա անելիքների մասին պատմել է մեզ:

Լիկա, ինչպես արդեն հայտնի է, այսուհետ հանդես եք գալու «Կյանքը շարունակվում է» նախագծում: Նախ հետաքրքիր է իմանալ, արդեն հասցրե՞լ եք ինտեգրվել նոր թիմում:  

- Այո, նոր աշխատանք ունեմ, որտեղ թիմը բավականին լավ ու պրոֆեսիոնալ մարդկանցից է բաղկացած: Ճիշտ է՝ երկար ժամանակ չէ, որ այս թիմում իմ ներգրավվածությունն ունեմ, սակայն հասցրել եմ հարմարվել նոր միջավայրին:

Այս նախագիծը դերասանների համար որքան հետաքրքիր, այնքան էլ դժվարություններ առաջացնող կարող է լինել,  քանի որ անընդհատ մի կերպարից մյուսին պետք է անցնեք. այս առումով դժվարություններ չունե՞ք:

- Անկեղծ լինեմ՝ դեռ շատ չեմ նկարահանվել, ուստի կերպարային առումով եւս շատ փոփոխություններ դեռ չեն եղել:

Սա նախագիծ է, որը երկար ժամանակ չի պահանջում, հետաքրքիր է՝ այլ ծրագրեր ու հրավերներ ունե՞ք: 

- Ընտրեցի հենց այս նախագիծը, որովհետեւ ժամանակային առումով այն ամբողջ օրս չի խլում: Այս աշխատանքս կարողանում եմ համատեղել մնացած գործերիս հետ: Այլ առաջարկներ եւս ունեմ, բայց դրանք բոլորը մերժել եմ՝ ելնելով եւ այս հեռուստաալիքի հոնորարից, եւ այլ պատճառներից: 

Հետաքրքիր է՝ ի՞նչ փուլում են նաեւ դիմահարդարման դասընթացները, քանի որ նախորդ զրույցի ժամանակ պատմել էիք, որ փորձում եք Ձեզ նաեւ այդ ոլորտում: 

 - Արդեն իսկ ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու նույնիսկ սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում: Ամեն ինչ հարթ հունով է ընթանում:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее