▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ արվում է մեր երկրում բոլորիս կյանքն անտանելի դարձնելու համար

2018-ը հայաստանցիների համար սկսվում է թանկացումներով՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները:

 

«Հունվարի 1-ից թանկացել է բենզինի և դիզելային վառելիքի գները:
Սա յուրօրինակ նվեր է բոլորիս նոր տարվա կապակցությամբ:
Եթե բենզինը թանկացել է մեկ լիտրը 20 դրամով, ապա դիզելային վառելիքը՝ 60 դրամով:
Այլ կերպ ասած, 20 լիտր բենզինի համար այսուհետ վճարելու ենք 400 դրամ ավելին, իսկ դիզելային վառելիքի 20 լիտրի համար՝ միանգամից 1200 ՀՀ դրամ:
Ամեն ինչ արվում է մեր երկրում, ընդորում՝ հոյակապ կերպով, բոլորիս կյանքն անտանելի դարձնելու համար:
Կեցցե՜ք Դուք, շարունակե՛ք նույն տեմպերով՝ մինչև կա՛մ Դուք մնաք, կա՛մ մենք...»,-այս առիթով գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее