▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ անում ենք, սակայն չենք նիհարում. ինչու՞

Ալյուրից պատրաստված ոչինչ չեք ուտում, զբաղվում եք սպորտով, սակայն ձեր քաշը չի՞ փոխվում:

Կոնքերի վրա ճարպային կուտակումները նյութափոխանակության խանգարման և հորմոնային անհավասարակշռության առաջին ախտանշաններից են: Եվ եթե ձեր հորմոններից նույնիսկ մեկը նորմայի սահմաններում չէ, ապա քաշի պակասեցման ձեր բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն:

Բարձր ինսուլին: Ինսուլինը մասնակցում է օրգանիզմի բջիջների կողմից գլյուկոզայի օգտագործման գործընթացին, որի պաշարները պահվում են ճարպային հյուսվածքում: Ինսուլինի բարձրացման առաջնային պատճառը շատակերությունն ու ավելորդ քաշն է: Այդ պատճառով անհրաժեշտ է կատարել վարժություններ, հրաժարվել ալկոհոլից ու սպիտակուցների մեծ քանակությունից (կանանց համար օրական 120-150 գրամ, տղամարդկանց համար 150-170 գրամ):

Բարձր կորտիզոլ: Դուք շարունակաբար գտնվու՞մ եք սթրեսի մեջ, հաճախ ունենու՞մ եք վատ տրամադրություն: Բարձր կորտիզոլը ստիպում է ձեզ ավելի շատ ուտել և զրկում է մկանային առույգությունից: Նիհարելու համար բավարար է ունենալ առողջ քուն և ժամանակին սնվել: Քնի անբավարարությունը հանգեցնում է կորտիզոլի մակարդակի բարձրացման և մեծ ախորժակի առաջացման:

Բարձր էստրոգեն: Փորի վրայի ճարպերի պատճառով տղամարդկանց սեռական հորմոնները դառնում են կանացի սեռական հորմոններ, ինչը հանգեցնում է իմպոտենցիայի և շագանակագեղձի քաղցկեղի: Կանանց մոտ էստրոգենի մակարդակը կարող է բարձրանալ դաշտանադադարի (կլիմաքսի) առաջացումից առաջ, որը բերում է քաշի կտրուկ ավելացման, ցրվածության, դեպրեսիայի: Այս դեպքերում կարելի է խմել կանաչ թեյ կամ եզան լեզվի թուրմ:

Ցածր տեստոստերոն: Ավելորդ ճարպը, կանացի հորմոնների ավելցուկը, բարձր կորտիզոլը ժամանակակից տղամարդկանց մոտ հանգեցնում են տեստոստերոնի իջեցման, ինչը կապվում է վաղաժամ մահվան հավանականության, օստեոպորոզի և սրտային հիվանդությունների հետ: Սննդի մեջ ավելացրե՛ք սպիտակուց և ցինկ:

Ցածր դեհիդրոէպիանդրոստերոն: Սա մակերիկամների հորմոնն է, որն օգնում է ոչնչացնել կորտիզոլի բացասական ազդեցությունը, հանգեցնում է քաշի նվազեցման և լավ տրամադրությունն ապահովված է:

Աճի ցածր հորմոն: Այս հորմոնն արտադրվում է քնի և ֆիզիկական ծարնաբեռնվածության ժամանակ: Տարիքի հետ այս հորմոնի արտադրությունը պակասում է: Աճի հորմոնի բնականոն արտադրության համար պետք է քնել մութ, լավ օդափոխվող սենյակում 7 ժամից ոչ պակաս:

Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее