▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ անում են, որ թողնենք, գնանք Մայր Հայաստանից․․․ Արցախցի

Ամեն ինչ անում են, որ արցախցիները թողնեն, գնան այստեղից, բայց սա մեր հայրենիքն է, չենք ուզում գնալ. արցախցիների բողոքի ակցիան շարունակվում է

«Վերածնվող Արցախ» կազմակերպության նախագահ, ակցիայի կազմակերպիչ Անաստաս Իսրայելյանը համեմատություն անցկացրեց Սյունիքի և Տավուշի գյուղերի` տներն ադրբեջանցիներին մնացած բնակիչներին և Արցախից բռնի տեղահանվածներին առաջարկվող պայմանների միջև։

«Էդ մարդկանց համար ամբողջ գույքը ստեղ տվել եք, բայց արցախցիներին տարանջատում եք։ Բայց բոլորս հայ ենք, բոլորս տուժած ենք։ Հիմա էլ ասում եք` 40 հազարը արցախցիներին շատ ա, բերեք 30 տանք` ձե՞ռ եք առնում էս ժողովրդին, որ տուն ու տեղ պատմական հայրենիք են կորցրել»։

Ինչպես հայտնել ենք արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ բողոքելով բնակապահովման ծրագրում իրականացված փոփոխությոններից։ «Ամեն ինչ անում են, որ արցախցիները թողնեն, գնան այստեղից, բայց սա մեր հայրենիքն է, չենք ուզում գնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» կազմակերպության նախագահ, ակցիայի կազմակերպիչ Անաստաս Իսրայելյանը։ Նա նաև զուգահեռներ անցկացրեց Սյունիքի և Տավուշի գյուղերի բնակիչներին և Արցախից բռնի տեղահանվածներին առաջարկվող պայմանների միջև։

«Էդ մարդկանց համար ամբողջ գույքը ստեղ տվել եք, բայց արցախցիներին տարանջատում եք։ Բայց բոլորս հայ ենք, բոլորս տուժված ենք։ Հիմա էլ ասում եք` 40 հազարը արցախցիներին շատ ա, բերեք 30 տանք` ձե՞ռ եք առնում էս ժողովրդին, որ տուն ու տեղ պատմական հայրենիք են կորցրել»,- ասաց Իսրայելյանը։
«Ներկա ղեկավարն ամեն ինչն է կասկածի տակ դնում։ Բոլորիդ վաճառելու են, մեզ սարքել են առևտրի առարկա»,- ասաց Իսրայելյանը՝ հավելելով․ «Այսօր արցախահայության բոլոր բողոքները ձգտում են ճնշել, արցախահայության մեջ գտնվող սրիկաներով ատելություն առաջացնել իրար նկատմամբ։ Արցախահայության մեծամասնայությունը թասիբով հայի տեսակն են, բայց էն ժամանակ էլ հենց ուզում էին դուրս գալ բողոքի, ասում էին՝ պատերազմ կլինի, Փաշինյանը փող չի ուղարկի»,- ասաց Իսրայելյանը։
Այնուհետև դիմելով հավաքվածներին՝ նա միաբանվելու կոչ արեց՝ ասելով․ «Պառակտումը շարունակվում է արցախահայության սրիկա ներկայացուցիչների ձեռքով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее