▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն բան արել եմ, որ հայելու առաջ ինձ նայելով՝ չամաչեմ. Լուիզա Ղամբարյան

Life.panorama.am-ը  գրում է.  Կայքը տարիքային առանձնահատկությունների, կյանքի ամենամեծ արժեքների ու գլխավոր երազանքի մասին խոսել է Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով երեկ նշում էր ծննդյան 39-րդ տարեդարձը:

39-րդ տարեդարձը դերասանուհու համար հիշարժան ու խորհրդանշական է եղել.

«Ծննդյանս օրն ուղղակի հրաշալի եմ անցկացրել, իսկապես երեկ շատ երջանիկ էի, քանի որ ներքին ուրախությունս ու սիրելիներիս եւ ընկերներիս սերը, ինձ շրջապատող մարդկանց հոգիների բարությունը ներդաշնակ էին ինձ հետ: Օրս սկսեցի իմ հրաշք աղջկա հետ լողավազանում, իսկ երեկոյան երեւանյան ռեստորաններից մեկում մտերիմներիս շրջապատում նշեցինք տարեդարձս: Հիմա վերլուծելով անցած օրը՝ գալիս եմ այն եզրակացության, որ սա իմ կյանքի 2-րդ ամենատպավորիչ տարեդարձն էր, իսկ առաջինը եղել էր ճիշտ տասը տարի առաջ, երբ աղջիկս առաջին անգամ ինձ մամա անվանեց. դա ոչ միայն խորհրդանշական էր ծննդյանս օրվա համար, այլեւ կյանիքս ամենամեծ նվերը դարձավ: Այդ հիշարժան տարեդարձս 2006-ին էր, իսկ 10 տարի անց կյանքն ինձ կրկին խորհրդանշական ծարեդարձ պարգեւեց. Կարծես թե 30-ի եւ 40-ի հատման շեմին իմ կյանքում շատ գեղեցիկ ու խորհրդավոր կյանքի մեկնարկ է սկսվում»,- նշեց դերասանուհին ու պատմեց 10-ամյա դստեր գեղեցիկ անակնկալի մասին.

«Աղջիկս արդեն դեռահաս օրիորդիկ է ու մայրիկի համար գաղտնի անակնկալներ է պատրաստում. երեկ ինձ շատ գեղեցիկ մենապար ու երգ նվիրեց, բայց ամենահուզիչն այն էր, որ նա իր կուտակած գումարով տատիկի, հայրիկի ու մտերիմ ընկերուհուս օգնությամբ շատ գեղեցիկ իր է նվիրել, որը ողջ կյանքում ինձ հետ կլինի»:

Անակնկալների մասին խոսելիս՝  դերասանուհին նշեց նաեւ.

«Անակնկալներս ոչ միյան նվերների տեսքով էին, որոնք ինձ համար գնալով ավելի ու ավելի են 4-րդային պլան մղվում, այլեւ մարդկանց կողմից գնահատանքի արժանանլու տեսքով էին. ես զգում եմ իմ հանդեպ սերն ու ջերմությունը, իսկ դրանից թանկ անակնկալ լինել չի կարող»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее