Դերասան Տիգրան Մնացականյանի երիտասարդ սիրելին՝ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որը մակագրել է հետևյալ կերպ. «Թող բոլորը երջանիկ լինեն»:
Ինչպես արդեն ընդունված է, լուսանկարն ուղեկցվել է տարատեսակ մեկնաբանություններով, որոնիցից մեկին, որում օգտատերերից մեկը նրան մեղադրել է անձնական կյանքը հանրայնացնելու մեջ, հաջորդել է Մարիամի պատասխանը, որը հետևյալն է.
«Ուրեմն լսեք, ոչ մեկս չենք դարձրել մեր կյանքը հանրային, ամեն անասունի սուտ տեղադրած նյութերով հերիքա ոսկորներս լվանաք, ամոթանք տալու փոխարեն Ձեր կյանքով ապրեք, ու Աստծու սիրո հեռու մնացեք մեզանից… Ես Ձեզ ոչ կվիրավերեմ, ոչ էլ էդքան կիջնեմ: Աստված կվիրավորի էն մարդկանց, ովքեր առանց ինչ որ բաներ լիարժեք իմանալու ընկել են հետևիցս ու հոշոտում են, երևի Ձեր թշնամիներին էսպես չէիք հոշոտի»:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել Մարիամի և Տիգրան Մնացականյանի բաժանման մասին լուրերը, որոնք, սակայն, զույգը ոչ հերքում, և ոչ էլ հաստատում է: