«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Զարմանալի է, բայց մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ամեն առիթ ուզում են օգտագործել, որ ցույց տան, թե իրենք ինչքան կրթված են, «տեսած» ու շնորհքով: Այդ մարդիկ, ամբողջ կյանքն անցկացնելով հեռուստաընկերություններում, երբեք չեն կարողացել ստեղծել մի բան, որ դիտարժան լինի, ունենա բարձր վարկանիշ: Փոխարենը նրանք կարողանում են պատերի տակ խոսել. իրենք տաղանդավոր են, իրենք գրող են, իրենք էլիտար են, միայն իրենք գիտեն լրագրության «պատշաճ վարվեցողության» կանոնները: Իսկ ինչո՞ւ ոչինչ չեն կարողանում ստեղծել, որ ռեյտինգ ունենա. որովհետև … որովհետև «Սուր անկյունը» նրանց խանգարում է: Պարոնայք, գուցե մի 40 տարի ուշ եք ծնվել. պիտի մի ալիք լիներ, որ նման հարցեր չառաջանային: Կամ գուցե Ֆեյսբուքում մտքին «զոռ տալու» փոխարեն չմոռանաք, թե ինչի համար են հարկատուները ձեզ վճարում և փորձեք կենտրոնանալ ձեր գործի վրա: Գուցե մի բան ստացվի: «Սուր անկյունն» էլ այլևս պառավի պես չեք անիծի:


