▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամբողջ իրավապահ համակարգը զբաղված է Նիկոլի պաշտպանությամբ․ ի՞նչ կանխարգելում, ի՞նչ վերլուծություն»․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խստորեն դատապարտե՞լ... Մտահոգվե՞լ... Անհանգստանա՞լ...
Երբ պետության ամբողջ իրավապահ և անվտանգային համակարգը զբաղված է միայն Նիկոլի պաշտպանությամբ և հակառակորդների ու մերձավորների դեմ զուտ կոմպրոմատ հավաքելով, ապա ի՞նչ կանխարգելում... ի՞նչ վերլուծություն...
Տո դուք մենակ Սրբազան ու բարերար դատել գիտեք, անթասիբներ, դիլետանտներ, կոլլաբորացիոնիստներ...
Ցավակցում եմ Վոլոդյա Գրիգորյանի հարազատներին: Ափսոս, հազար ափսոս»:

***

Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։ Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»:

***

Հիշեցնենք՝ գիշերն իր տան դիմաց կրակոցից սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Զոհվել է նաև նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։
Կա վիրավոր, ով այս պահին հիվանդանոցում է։
Սպանության վայրում աշխատում են իրավապահները։ Ըստ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի՝ կրակողը եղել է մեկ հոգի, ով դեռ չի հայտնաբերվել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее