▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամառային դիմահարդարման ճիշտ կանոնները. խորհուրդներ` դիմահարդար Մերի Համբարձումյանից

Life.panorama.am-ը գրում է. Նորաձեւության կանոններին ենթարկվում է նաեւ դիմահարդարումը: Ամեն տարի յուրաքանչյուր եղանակի համար մասնագետներն առաջարկում են տարբերակներ, որոնց հետեւելու դեպքում կարող եք ինքներդ Ձեզ տպավորիչ տեսք հաղորդել:

Կայքի հետ զրույցում «Aga Kankanyan» իմիջ կենտրոնի ոճաբան-դիմահարդար Մերի Համբարձումյանը խոսել է այս ամռանն առավել ակտուալ թրենդների մասին:

Մեզ հետ զրույցում Մերի Համբարձումյանը նախ անդրադարձավ ամռանը մաշկի ճիշտ խնամքին.

«Ամռանը դեմքին թարմ տեսք հաղորդելու համար անհրաժեշտ է դիմահարդարումից առաջ դեմքը խնամել հատուկ դիմակներով եւ յուղազրկել այն: Օրինակ՝ կարելի է թարմ մրգերով տարատեսակ դիմակներ պատրաստել, որոնք ոչ միայն թարմություն կպարգեւեն դեմքին, այլեւ կօգնեն ազատվել մաշկի ճարպոտ շերտից»:

Դիմահարդարի խոսքով՝ ամռանը անհրաժեշտ է հրաժարվել կամ գոնե պակասեցնել տոնային քսուքի օգտագործումը.

«Ամռանը խորհուրդ չեմ տա տոնային քսուքներ օգտագործել, դրանք կարելի է փոխարինել դիմափոշիով, որը նույն տոնային քսուքի տպավորություն կարող է հաղորդել: Իսկ եթե, այնուամենայնիվ, օգտագործում եք տոնային քսուքներ, ապա լավ կլինի, որ այս եղանակի համար ընտրեք ավելի թեթեւ տարբերակները»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее