Life.panorama.am-ը գրում է. Սոնա Շահգելդյանը Ամանորը կանցկացնի ամուսնու հետ: Մեզ հետ զրույցում երգչուհին նշել է, որ բարձր տրամադրությամբ է սպասում տոներին. «Կարծում եմ, որ գալիք տարին իմ եւ ամուսնուս համար անականկալներով լի տարի կլինի: Ինչպես ամեն տարի, այնպես էլ 2016-ը հավանաբար կդիմավորեմ «աշխատավայրում», բայց իմ կողքին կլինի ամուսինս: Ամեն տարի մայրիկիս եւ տատիկիս հետ եմ դիմավորել Ամանորը, այս տարի էլ նրանց աչքաթող չեմ անի»,- պատմեց Սոնան:
Ի դեպ, երգչուհին միացավ մեր շարքին եւ կիսվեց տոնական աղցանի իր բաղադրատոմսով, որը կլինի նաեւ Սոնա Շահգելդյանի ամանորյա սեղանին.
«Նախ պետք է ասեմ, որ ես շատ եմ սիրում Նոր տարին ու մեծ ոգեւորությամբ եմ նախապատրաստվում: Մայրս շատ լավ խոհարարուհի է, նրանից շատ բան եմ սովորել եւ հիմա կարողանում եմ համեղ պատրաստել: Նաեւ պետք է նշեմ, որ ինձ համար միայն ուտեստները չեն կարրեւո, շատ եմ սիրում, երբ սեղանը գեղեցիկ տեսք է ունենում, օրինակ ինձ համար կարեւոր է սպասքը: Մենք ամեն անգամ նոր գույենր ենք մտածում մեր սեղանի համար, բայց կարեւրոը ուտելը չէ, այլ Նոր տարին լավ դիմավորելը»,- հավելեց երգչուհին:
Սոնա Շահգելդյանը առաջարկեց ամանորյա սեղանի համար պատրաստել «Թոքով աղցան»:
Բաղադրիչներն են՝
- Թոք
- Ընկույզ
- Խմելի սունելի
- Մայոնեզ, թթվասեր
- Սամիթ
- Հոլանդական պանիր
- Աղ, պղպեղ
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում