▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա սեղանի համար ի՞նչ աղցան է առաջարկում Արևիկ Ալավերդյանը

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Ամանորին ընդառաջ այսուհետ կներկայանա հատուկ, հետաքրքիր եւ համեղ շարքով. մեր միջոցով հայտնիները կառաջարկեն ամանորյա տոնական սեղանի ուտեստների բաղադրատոմսեր: Այսօր իր բաղադրատոմսն է առաջարկում Փարիզում բնակվող երգչուհի Արեւիկ Ալավերդյանը:

Մեզ հետ զրույցում երգչուհին նախ ծիծաղելով նշեց, որ սիրում է համեղ ուտել, ավելին՝ իրեն գուրման է համարում, բայց ինքն իր մասին որպես խոհարարուհի այնքան էլ բարձր կարծիքի չէ. «Սիրում եմ եւ պատրաստել, եւ համտեսել հետաքրքիր եւ համեղ ուտեստներ, կարելի է ասել գուրման եմ: Խոհանոց շատ եմ սիրում, բայց ինքս ինձ լավ խոհարարուհի չեմ համարում, թեպետ ամուսինս շատ գոհ է, ինչը, թերեւս, ամենակարեւորն է»,- նշեց Արեւիկն ու կիսվեց ամանորյա սեղանի համար աղցանի հետեւյալ բաղադրատոմսով.

Աղցանը կոչվում է «Տոնական՝ մսով եւ սնկով», բաղադրիչներն են՝

- Տավարի միս

- սունկ

- նռան հատիկներ

-թթվասեր

- սամիթ

- աղ, սեւ պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Տավարի միսը եփել, սունկը մաքրել, լավ լվանալ եւ մի փոքր ջրով եփել: Այնուհետեւ եփած սունկն ու միսը քամել եւ բարակ շերտերով կտրատել: Թթվասերի մեջ լցնել աղ եւ պղպեղ, խառնել ու ավելացնել կտարտված մսի եւ սնկի վրա: Իսկ վերջում այս զանգվածը լցնել լայն ափսեի մեջ այնպես, որ մի փոքր ուռուցիկ ստացվի: Վերջում ձեւավորել մանր կտրատած սամիթով եւ նռան հատիկներով:

«Այս աղցանը ճիշտ ձեւավորելու դեպքում տոնածառ է հիշեցնում, այն իմ ամենասիրելի աղցանն է եւ պարտադիր ամեն տարի իր տեղն է գտնում մեր ամանորյա սեղանին,- նշեց Արեւիկն ու ավելացրեց.«Ուզում եմ նախապես բոլորին շնորհավորել գալիք Ամանորի եւ Սուրբ ծնունդի կապակցությամբ՝ մաղթելով անհոգ, ուրախ եւ խաղաղ տարի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее