▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորին ո՞ւմ նվերին է Սյուզի Մելիքյանն ամենաշատը սպասում

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Ընդամենը մեկ օրից կմեկնարկի նոր՝ 2016 թվականը: Նախատոնական տրամադրությունը ամեն օր էլ ավելի նկատելի է դառնում, իսկ Life.panoramama.am-ը շարունակում է հետաքրքրվել, թե ինչպե՞ս են տոներին պատրաստվում շոու բիզնեսի ներկայացուցիչները: Այս անգամ մեզ հետ նվերների ընտրության, գալիք տարվա իր սպասելիքների եւ 2016-ը դիմավորելու իր տարբերակով է կիսվել երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը:
«Մի քանի օր առաջ մեր տան տոնածառը զարդարեցի, ընտրել եմ վարդագույնի եւ բաց կապույտի երանգները: Տոնածառը զարդարելիս առաջին խաղալիքի հետ երազանք եմ մտապահում. իմ մեջ միշտ հավատ կա, որ ամանորյա հրաշք է լինելու, հավատում եմ ամանորյա հեքիաթին»,- պատմեց Սյուզին:
Երգչուհին Ձմեռ պապիկից նյութական ցանկություններ չունի. «Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ հարազատներիս առողջություն եւ երջանկություն բերի: Ւմ ցանկությունները նյութական չեն, թող լինի առողջություն, խաղաղություն, իսկ մնացածին մենք կհասնենք: Կխնդրեմ, որ 2016-ին պահպանվի այն, ինչ ունենք»,- նկատեց նա:
Նվերների հարցում Սյուզին կարեւորում է. «Իհարկե, տոները հաճելի են նաեւ նվերներով, ես շատ սիրում եմ եւ նվիրել, եւ ստանալ»,- նշեց երգչուհին:
Հետաքրքրվելով, թե ո՞ւմ նվերին է Սյուզի Մելիքյանն ամենաշատը սպասում, երգչուհին նկատեց. «Երեւի ինչպես բոլորը՝ ամենաշատը սպասում եմ ամուսնու, ծնողների ու մտերիմների նվերներին, նույն կերպ ես եմ նրանց նվերները ընտրելիս երկար ծանրութեթեւ անում, որպեսզի արժանանամ նրանց գնահատականին: Ոչ միայն Ամանորին, այլեւ առհասարկ ես շատ մեծ սիրով եմ նվերներ ընտրում»:
Սյուզի Մելիքյանը դեռ չգիտի Ամանորը կանցկացնի տանը, թե աշխատավայրում. «Այս պահին մի քանի առաջարկներ ունեմ Ամանորի գիշերը ելույթ ունենալու համար, բայց դեռեւս վերջնական որոշում չեմ կայացրել: Ամեն դեպքում, հավանաբար, տարեմուտը կնշենք տանը, իսկ հետո կշարունակենք դրսում»,- նշեց նա:

Life.panorama.am-ը գրում է. Ընդամենը մեկ օրից կմեկնարկի նոր՝ 2016 թվականը: Նախատոնական տրամադրությունը ամեն օր էլ ավելի նկատելի է դառնում, իսկ մենք շարունակում ենք հետաքրքրվել, թե ինչպե՞ս են տոներին պատրաստվում շոու բիզնեսի ներկայացուցիչները: Այս անգամ մեզ հետ նվերների ընտրության, գալիք տարվա իր սպասելիքների եւ 2016-ը դիմավորելու իր տարբերակով է կիսվել երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը:
«Մի քանի օր առաջ մեր տան տոնածառը զարդարեցի, ընտրել եմ վարդագույնի եւ բաց կապույտի երանգները: Տոնածառը զարդարելիս առաջին խաղալիքի հետ երազանք եմ մտապահում. իմ մեջ միշտ հավատ կա, որ ամանորյա հրաշք է լինելու, հավատում եմ ամանորյա հեքիաթին»,- պատմեց Սյուզին:

Երգչուհին Ձմեռ պապիկից նյութական ցանկություններ չունի. «Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ հարազատներիս առողջություն եւ երջանկություն բերի: Ւմ ցանկությունները նյութական չեն, թող լինի առողջություն, խաղաղություն, իսկ մնացածին մենք կհասնենք: Կխնդրեմ, որ 2016-ին պահպանվի այն, ինչ ունենք»,- նկատեց նա:
Նվերների հարցում Սյուզին կարեւորում է. «Իհարկե, տոները հաճելի են նաեւ նվերներով, ես շատ սիրում եմ եւ նվիրել, եւ ստանալ»,- նշեց երգչուհին:
Հետաքրքրվելով, թե ո՞ւմ նվերին է Սյուզի Մելիքյանն ամենաշատը սպասում, երգչուհին նկատեց. «Երեւի ինչպես բոլորը՝ ամենաշատը սպասում եմ ամուսնու, ծնողների ու մտերիմների նվերներին, նույն կերպ ես եմ նրանց նվերները ընտրելիս երկար ծանրութեթեւ անում, որպեսզի արժանանամ նրանց գնահատականին: Ոչ միայն Ամանորին, այլեւ առհասարկ ես շատ մեծ սիրով եմ նվերներ ընտրում»:

Սյուզի Մելիքյանը դեռ չգիտի Ամանորը կանցկացնի տանը, թե աշխատավայրում. «Այս պահին մի քանի առաջարկներ ունեմ Ամանորի գիշերը ելույթ ունենալու համար, բայց դեռեւս վերջնական որոշում չեմ կայացրել: Ամեն դեպքում, հավանաբար, տարեմուտը կնշենք տանը, իսկ հետո կշարունակենք դրսում»,- նշեց նա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее