▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորին ինչպե՞ս պատրաստել Մայրամապուր

Ավանդական սովորության համաձայն Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը հանդիսացել է ընտանիքի ամրության խորհրդանիշ և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում էր կարկուտից:

Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմուտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունը ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների` օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները: Իսկ հիմա՝ հայկական ավանդական ուտեստի ամանորյա մեկ բաղադրատոմս.

Մայրամապուր-1 բ. ձավար 1 բ. չիր ½ բ. դոշաբ:  Խաշել կորկոտը, ավելացնել չրերը, շարունակել միասին եփել, վերջում ավելացնել դոշաբ:

Նշենք, որ ամենակարևոր ուտեստներից են քաշիկան, տարեհացը, տոլման,  մարդակերպ ու կենդանակերպ գաթաները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее