▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալսուն կրկին հայ դիզայների հագուստով է ներկայացել

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանում հայտնի  երգչուհու Ալսուն  վերջերս ներկայացել էր  հայ դիզայներ Արևիկ Սիմոնյանի՝ «Kivera Naynomis» ապրանքանիշի զգեստով: Հայազգի դիզայներին նախապատվություն տալն Ալսուի մոտ կարծես վերածվում է սովորության: Օրերս կայացած «Золотой Граммафон» մրցանակաբաշխությանը երգչուհին  կրկին կրում էր հենց «Kivera Naynomis»:

Հավելենք նաև, որ դատելով Kivera Naynomis-ի Instagram-ի էջից՝ կարող ենք տեղեկանալ, որ տվյալ ապրանքանիշի հագուստից է օգտվում նաև ռուս հայտնի ոճաբան, նորաձևության գիտակ Էվելինա Խրոմչենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее