▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալլա Պուգաչովան սրտի կաթված է տարել. նրան բուժելու համար հայազգի բժիշկը ժամանել է Լոնդոնից

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան սրտի կաթված է տարել: Ինչպես հաղորդում է «Комсомольская правда»-ն,  այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երգչուհու դուստրը` Կրիստինա Օրբակայտեն: 


«Մայրս սրտի կաթված է տարել, բժիշկը ժամանել է Լոնդոնից` ախտորոշման համար: Որոշեցինք, որ Բագրատ Գեղամի Ալեքյանը մորս ևս մեկ ստենդ կտեղադրի»,- ասել է Օրբակայտեն` նշեկով, որ վիրահատությունը պետք է անցկացվեր Վիշնևսկու անվան հիվանդանոցում: Նա հայտնել է, որ Պուգաչովան արդեն մեկ անգամ ենթարկվել է սրտի ստենդավորման:

Վիշնևսկի հիվանդանոցի տնօրեն Ռեվիշվալ Ամիրը, սակայն, լրագրողներին հայտնել է, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի եղել: Կատարվել է միայն ախտորոշում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее