▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալինա Կիրակոսյանը երգում է Սոչիում՝ ծովի ափին գտնվող ժամանցի կենտրոններից մեկում

 

Life.panorama.am-ը գրում է. «Հայաստանի ձայնը 1» նախագծից հայտնի դարձած երգչուհի Ալինա Կիրակոսյանը կայքին պատմել է նոր տեսահոլովակի եւ արտերկրյա աշխատանքային գործունեության մասին:

«Ոորոշ ժամանակ առաջ Մալխաս ջազ-ակումբում ինձ նկատեցին ու հրավիրեցին Քաթար՝ երկարաժամկետ աշխատանքի: Ինչ խոսք, համաձայնեցի ու շուրջ երկու ամիս երգեցի Քաթարի ամենաառաջատար ջազ ակումբում: Այնուհետեւ առաջարկ եղավ Չինաստանից, որտեղ եւս երկար ժամանակ աշխատեցի, հետո Թեհրան, իսկ այժմ եկել եմ Սոչի, ուր ինձ ամեն ինչ շատ հաճելի է: Դաշնակահար Գարիկ Սարիբեկյանն ու ես ելույթ ենք ունենում ծովի ափի գտնվող ժամանցի կենտրոններից մեկում, այստեղ, հավանաբար, կլինենք մինչ ամռան վերջ, որից հետո կրկին կվերադառնամ Հայաստան: Ի դեպ՝ պետք է ասեմ, որ հաճելի է երգել նաեւ նրանց համար, ովքեր քեզ չեն ճանաչում, այլազգի են, դու նրանց համար նորություն ես ու հետաքրքիր»,- պատմեց Ալինան:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее