Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ալիևը դատի է տվել ֆրանսիացի լրագրողներին
Սեպտեմբերի 5-ին սկսվեց ֆրանսիացի Էլիզ Լյուսիի և Լորան Ռիշարի դատավարությունը: Դատի տվողն Ադրբեջանի իշխանությունն էր: Դեռ 2 տարի առաջ, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը ժամանել էր Ադրբեջան , այս լրագրողները բացի պաշտոնական արարողությունը լուսաբանելուց նաև լուսաբանել էին այլ իրադարձություններ: Լրագրողները հարցազրույց էին վերցրել ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստներից: Էլիզ Լյուսին Ադրբեջանն անվանել էր «աշխարհի ամենադաժան դիկտատուրա ունեցող երկիր» իսկ Լորան Ռիշարը Իլհամ Ալիևին անվանել էր «դիկտատոր»:
Ադրբեջանի իշխանությունները միանգամից դատի են տվել լրագրողներին բարոյական վնասի փոխհատուցման համար: Սակայն այս դատական գործը ավելի շատ ուղղված է Ադրբեջանի սահմաններից դուրս գործող մյուս լրագրողների աչքը վախեցնելու համար, որպեսզի հետագայում աշխարհի ոչ մի ծայրում ռիսկ չանեն ու Ադրբեջանը վատ երկիր չներկայացնեն:
Սեփական երկրի ներսում լրագրողներին բանտ նստեցնելուց ու այլ երկրներից նրանց գողանալուց հետո Իլհամ Ալիևը անցել է նաև օտարազգի լրագրողների հանդեպ հաշվեհարդար տեսնելուն:


