▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևին թույլ կտանք մասնակցել Երևանի 2800-ամյակին, որ պատմությանն ավելի մոտիկից ծանոթանա.Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելորդ չի համարում Ադրբեջանի նախագահին Երևանի տոնակատարություններին մասնակցելու հնարավորություն տալ: Հունվարի 29-ին հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսին այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարը` լրագրողի խնդրանքով արձագանքելով Բաքվից հնչած այն հատարարությանը, թե «իրենց համար չսպիացած վերք է 1918 թվականին Երևանը Հայաստանին տալը»:

«Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են անում: Եղել են նաև հայտարարություններ այն մասին, որ Արցախը պատմական Ադրբեջանի տարածք է: Ես կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի ղեկավարին հնարավորոթյուն տալ գալ Երևանի 2800-ամյակի միջոցառումներին մասնակցելու, միգուցե տեղում պատմությանն ավելի մոտիկից ծանոթանա»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее