▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի կարծիքը մեր բանակի մասին

Մեհրիբան Ալիևայի մարդը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ցավակցությունն է հայտնել Չինգիզ Քուրբանովի մահվան կապակցությամբ: Չինգիզ Քուրբանովի դիակը վերջերս մենք հանձնեցինք ադրբեջանական կողմին, քանի որ նա զոհվել էր դիվերսիա կատարելու ընթացքում՝ հայկական զինված ուժերի կողմից:

Իր ելույթի մեջ Ալիևը զոհվածի հարազատներին ասել է ՝ «Ձեր որդին զոհվեց հայրենի հողը պաշտպանելիս», հետո մոռացել է ավելացնի, որ Քուրբանովը զոհվել է Տավուշում:

Ըստ Ալիևի այս պարագայում երկու տարբերակ կա.
1. Հայկական կողմը այնքան պրոֆեսիոնալ է գործել, որ ոչ միայն առանց կորուստների ու վիրավորների մտել է թշնամու դիրք ու հետ գնացել, այլ նաև թշնամու բանակի զինծառայողի է կարողացել տանել հետը:
2. Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի զինվորների կատարած դիվերսիան հայկական կողմը այնպես է կարողացել կանխել, որ թշնամու զինծառայողները թողել են իրենց ընկերոջ դիակը ու փախել են:

Երկու տարբերակում էլ Իլհամ Ալիևը գերազանց է գնահատել հայկական զինված ուժերի ռազմական պատրաստվածությունը:

 

 

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее