Իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս:
«Ես նոր եմ տեսել այդ հայտարարությունը. այդպես չի՛ կարող լինել: Արցախյան հակամարտությունը լուծված չէ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց դիրքորոշումն առ այն, որ Արցախի կարգավիճակի կարգավորման հարցը մնում է բաց և հետևաբար իր հայտարարածը տեղի չի՛ կարող ունենալ... Պետք է տեղի ունենա հետևյալը՝ ադրբեջանական զորամիավորումները լքեն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանները և միջազգային մեր գերծընկերների դիրքորոշումը ևս այս առումվ նույնական է մեր դիրքորոշմանը»,- հայտարարեց Ռուբինյանը: