▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի այս վարունգը թարս է աճելու և մեծ ցավ է պատճառելու

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բաքվում սկսվում է «Լապշին-շոուն»

Ադրբեջանական կայքերը լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես են հատուկ չվերթով Բելառուսից Բաքու տեղափոխված բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձեռնաշղթաներով և հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխում մեկուսարան:

Զարմանալ կարելի է ալիևյան տգետ կամակատարների վրա, որոնք Բաքվի օդանավակայանում կազմակերպել էին այս մասկի-շոուն: Այնպիսի տպավորություն էր, որ հանցագործը ոչ թե բլոգեր էր, այլ Մեհրիբան կամ Լեյլա Ալիևային էր բռնաբարել կամ էլ սերիական մարդասպան էր:

Բա՜ դրանց «սպեցնազիստների» դիմակները: Ուղղակի ծիծաղելի է: Այս տրագիկոմեդիայի միակ նպատակը լրագրողներին և այլնին վախեցնել է, որ այսուհետ վերջիններս չհամարձակվեն մեկնել Արցախ: Իմ կարծիքով Իլհամ Ալիևի այս վարունգը թարս է աճելու և մեծ ցավ է պատճառելու վերջինիս:

Հուսով եմ, որ ի պաշտպանություն Լապշինի բազմաթիվ ԶԼՄ-ները միավորող միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կենտրոնների ներկայացուցիչներ կժամանեն Արցախ՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Եվրոպայի և Ապշերոնի բռնապետներ՝ Լուկաշենկոյին և Ալիևին համապատասխանաբար:

Հայաստանի իշխանությունները ևս պետք է արձագանքեն Բելառուսի բռնապետ Ա. Լուկաշենկոյի այս քայլին: Շատ լավ կլինի, եթե ՀՀ-ն հետ կանչի իր դեսպանին Բելառուսից: Այսուհետ ՀՀ ներկայացուցիչները պետք է միավորվեն բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչներին, որոնք մշտապես քննադատում են Բելառուսի բռնապետի քաղաքականությունը:

ՀՀ-ի պատասխանը Լուկաշենկոյին անհրաժեշտ է այնքանով, որ այդ երկրի նախագահ կոչվածը հասկանում է միայն ուժի «լեզուն»: Եթե դրա նման լկտիներին չես պատասխանում, ապա դա դիտվում է որպես թուլություն:

Լապշինի հանձնելը Բաքվին նաև Լուկաշենկոյի ապտակն էր Մոսկվային, որի հետ հարաբերությունները վերջին օրերին կտրուկ վատթարացել են:

Հ.Գ.Բելառուսը խայտառակվեց: Լուկաշենկոն ապացուցեց, որ իր կառավարման համակարգը ֆաշիստական է, քանի որ Ադրբեջանի հայցը ձերբակալել Լապշինին տարրականորեն անտեսվել էր 13 երկների կողմից, ուր այս ընթացքում այցելել էր Լապշինը: Ու միայն, ինչպես Բելառուսին են բնութագրում՝ «Եվրոպայի վերջին բռնապետությունը» կատարեց Բաքվի սուլթանի պատվերը: Այդ քայլին ընդունակ էր միայն Լուկաշենկոյի նման վախկոտ արարածը:

Հետաքրքիր է, իսկ կհամարձակվի՞ Բատկա կոչվածը ձերբակալել և Ալիևին սկուտեղի վրա մատուցել աշխարհահռչակ շատ քաղաքական ու մշակութային գործիչների, գիտնականների ու մարզիկների ովքեր առանց Բաքվի թույլտվության այցելել և դեռ այցելելու են Արցախ՝անտեսելով Ալիևի սպառնալիքները:

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее