Ադրբեջանը կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե չստորագրի խաղաղության պայմանագիր՝ հիմնված Բաքվի առաջարկած սկզբունքների վրա։
Այս մասին Շուշի քաղաքում Աշխարհի ադրբեջանցիների V համագումարի ժամանակ հայտարարել է Ալիևը։
«Մենք մտադիր ենք Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցել միայն մեր կողմից առաջարկված հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա»,- ընդգծել է Ալիևը։
Նա հայտարարել է, որ կողմերը չպետք է շատ հետաձգեն հանդիպումը, իսկ փաստաթղթի տեքստը կպատրաստվի մոտ ժամանակներս։
Այսպիսով, երկու երկրների միջև հարաբերություններ կարող են հաստատվել, այդ թվում՝ դիվանագիտական, կարծում է Ալիևը։ Նրա խոսքով, «հարեւան պետությունը պետք է պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրա նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը»։