▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը վախենում է, որ Փաշինյանը չի վերընտրվի 2026-ին, դրա համար հիմա է խոսում անկլավների մասին»․ Հովիկ Աղազարյան

«Թշնամական երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ Էրդողանն ու Ալիևը ստում են՝ ցույց տալով, որ իբրև թե 100 միլիոնանոց տանդեմը վախենում է Հայաստանից, ռևանշիստներից։

Անդրադառնալով անկլավների վերադարձի մասին քարոզչությանը՝ Աղազարյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սահմանազատման արդյունքում մենք վերադարձնելու ենք Արծվաշենը, սա պարզ հայերենով եթե թարգմանենք, նշանակում է, որ ճշգրտման և սահմանազատման արդյունքում վերադարձնելու ենք Տիգրանաշենը, անկլավները տալու ենք Ադրբեջանին, իսկ Արծվաշենում ոչ մեկը չի գնալու ապրի։ Խորքում ինչ կա․ եթե գնում ես Ադրբեջանի հետ խաղաղության, Տիգրանաշենն Ադրբեջանին ինչո՞ւ է պետք․ խաղաղության ձգտող հարևանը չէր ուզի Տիգրանաշենը․․․ Մենք պիտի հասկանանք, որ Ալիևը ձգտում է ՀՀ պետականության վերացմանը»։

Աղազարյանի խոսքով՝ Ալիևն անհանգստություն ունի, վախենում է, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Փաշինյանը չվերընտրվի 2026-ին, և իր համար դժվարություններ կառաջանան, դրա համար հիմա է խոսում անկլավների մասին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее