Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Լապշինի նոր բացահայտումները #azeromarazm-ից
Քիչ առաջ բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր հերթական գրառմում է արել, որտեղ ներկայացրել է Բաքվի բանտում տիրող մթնոլորտը...Նախ,Լապշինը բացահայտել է, որ սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե ինքը Բաքվի բանտում ինքնասպանության փորձ է կատարել՝ապատեղեկատվություն է...
Ըստ Լապշինի, նրան ազատ արձակումից առաջ ազերի բանտապաները ծեծի են ենթարկել...Ի սկզբանե չեմ էլ կասկածել, որ Լապշինն ինքնասպանության փորձ չի էլ արել...
Երկրորդ բացահայտումը՝ 2017 թ-ի ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչությունից հետո Բաքվի բանտարկյալների ցնծությունն է եղել...Ազերի բանտարկյալները մեծ ուրախությամբ են ընդունել Պետերբուրգի մետրոպոլիտենում 16 զոհի մասին լուրը՝ վանկարկելով «Ալլահու Աչբար»...
Ալեքսանդր Լապշինը վերջին ժամերին երեք գրառում է կատարել և խայտառակ բացահայտումներ արել Բաքվի ռեժիմից...
Ինչպես և սպասվում էր Լապշինի գործը դարձավ Ադրբեջանի հերթական ձախողումը և ևս մեկ անգամ Իլհամ Ալիևը ստիպված է ըմբոշխնելու խայտառակության հերթական չափաբաժինը...Հակոբ Ինջիղուլյանի, դավաճան Վահան Մարտիրոսյանի սայթաքումներից հետո,Լապշինի կոնֆուզը Ադրբեջանի համար էլ ավելի մեծ հարված է...
Հայտնի բլոգերը խոստացել է նոր գրառումներ կատարել Ադրբեջանում անցկացված օրերի մասին...
Հ.Գ.Բաքուն հույս ուներ Լապշինին ձերբակալելով վախեցնել Արցախ այցելողներին...Սակայն,ինչպես ասում են՝ «Վարունգը թարս աճեց»...


