▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը Ռուսաստանին ու Արևելքին անակնկալի բերեց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր:

Նոր Սահմանադրությամբ Ադրբեջանի նախագահը երկիրը կգլխավորի 7 տարի:

«Ալիևն այս քայլով փորձեց հարթել ամեն ինչ և անցում կատարել ավելի ուժեղ նախագահական համակարգի: Նա փորձեց 4-րդ անգամ նախագահ ընտրվել ավելի հեշտ, առանց ընտրապայքարի, քանի որ կային ազդակներ՝ ընդդիմադիրների համախմբման ու միասնական թեկնածուով հանդես գալու մասին: Իսկ Ալիևին նման զարգացումներ պետք չէին, քանի որ չէր պատրաստվում 6 ամսվա ընթացքում ինչ-որ փոփոխություններ անել, բարձրացնել վարկանիշը հասարակության շրջանում: 

Ինչ վերաբերում է արտաքին աշխարհին, ապա Ալիևը Ռուսաստանին ու Արևելքին նույնպես անակնկալի բերեց իր այս քայլով: Ալիևը դառը փորձ ունի կապված Ռուսաստանի հետ: Ռուսաստանը 2013թ.փորձել է միջամտել ընտրություններին, որը եղել է ընդդիմադիր գործիչներին աջակցություն ցուցաբերելով:

Արևելքի կողմից ճնշումներն էլ կապված են մարդու իրավունքների հաստատմամբ, ժողովրդավարության զարգացմամբ, իսկ սրանց համար բարեփոխումներ պետք է արվեին, ինչի արդյունքում շատ կոռումպացված պաշտոնյաներ պետք է պաշտոնից հեռացվեին, դատապարտվեին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:

Տաթև Հայրապետյանի փոխանցմամբ էլ՝ որոշ ընդդիմադիր ուժեր բոյկոտել են ու հայտնել, որ չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ Ալիևը որևէ լուրջ փաստարկ չի ներկայացրել:

«Ադրբեջանում այնպիսի իրավիճակ չէ, որ ընդդիմությունը ժողովրդին կարողանա փողոց դուրս բերել: Վախի մթնոլորտ կա»,-ընդգծեց ադրբեջանագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее