▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը կորցրել է իրականության զգացումը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ալիևը կորցրել է իրականության զգացումը, այդ մարդն իր երկրի բնակչության կերակրում է բացառապես շինծու ինֆորմացիայով: Եթե իսկապես նա հավատում է իր տարածած ինֆորմացիային, ապա մենք գործ ունենք արկածախնդիր, հոգեպես անկայուն թշնամի երկրի գլխավոր հրամանատարի հետ: Ալիևի քարոզչամեքենան այսքանից հետո իր երկրում տարածում է, որ հայերն անցել են լայնամասշտաբ պատերազմի սահմանի ողջ երկայնքով, որ Ադրբեջանի զինվորները զոհվում են «հայրենիքի» սահմանները պահելով: Ու սա արվում է Բաքվում, աշխարհի բազմաթիվ երկրների դեսպանների աչքի առջև... Գոնե հայկական կողմի տարածած տեսանյութերում պարզ երևում է իրականությունը, մինչդեռ միջազգային հանրությունը լռությամբ հաստատում է Ալիևի հիվանդ երևակայությունը: Ես չգիտեմ, թե այդ հոգեպես անկայուն, անմեղսունակի հաջորդ քայլն ինչ է լինելու, բայց զգում է, որ նա իր գահակալության և իր ղեկավարած պետության վերջին օրերն են մոտեցնում իրականությանը…

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее