Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել France 24-ին, որում մասնավորապես, նշել է, որ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը «լավ ցուցիչ» է, որ երկխոսությունը կարող է վերսկսվել և հակամարտության խաղաղ լուծում գտնվել։ Ալիևը նշել է, իբրև թե պատրաստ է խաղաղ բանակցություններ սկսելուն, այնինչ, Հայաստանի ղեկավարությունը, իբր, այդ հարցին «համարժեք չի պատասխանել»։ Ալիևը նաև հավելել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպեն, ինքը չի առարկի։ Ալիևը, սակայն, բացառել է Արցախի ինքնավարության հարցի քննարկումը: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է «աշխատել Հայաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի վրա», բայց և նախազգուշացրել է, որ 2020թ–ի պատերազմում կորցրած տարածքները հետ գրավելու Երևանի ցանկացած քայլի իր երկիրը բուռն պատասխան է տալու։ Գերիների վերաբերալ հարցին ի պատասխան Ալիևը շեշտել է, թե Ադրբեջանում գերիներ չկան, նրանք բոլորը հետ են վերադարձվել: |
Ալիևը դեմ չէ հանդիպել Փաշինյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее