▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալֆա-Ֆարմ»-ի աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ դեղատնից գողացել են 1 տուփ պահպանակ

Երևանում հայտնի «Ալֆա-Ֆարմ» ընկերության դեղատներից մեկից գողություն է տեղի ունեցել, որի մասին նշված ՍՊԸ-ի լիազորված անձը ահազանգել է ոստիկանություն։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Երևանի բնակիչ 47-ամյա Արման Բ․-ն հոկտեմբերի 16-այդ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին և հայտնել, որ 15 օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, անհայտ անձը Բագրատունյաց պողոտայում գործող «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի թիվ 1 դեղատան աշխատակցի անուշադրությունից օգվելով՝ դարակաշարի վրայից գաղտնի հափշտակել է 1 տուփ պահպանակ։

Դեղատուն ժամանած Շենգավիթի ոստիկաններին Արման Բ․-ն հայտնել է, որ գողության պատճառով իրենց պատճառվել է 2,000 դրամի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ գողությունը կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և պահպանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее