Պոլիտիկ.am-ը գրում է․ «Հայազգի մեծանուն բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը իսկական փորձանք է դարձել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր-օլիգարխ Սամվել Ալեքսանյանի գլխին։ Բանն այն է, որ «լավ ժամանակներում» Ալեքսանյանի խնդրանքով Կարապետյանը դարձել է իր երեխաների քավորը, իսկ հիմա, երբ դժվար ժամանակներ են, երբեմնի այդ երանելի կապը դարձել է պատուհաս։
Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, բավական խիստ կերպով հրահանգել է հետևել Կարապետյանների շարժին և նրանց աջակցող ցանկացած մեկին ֆիքսել ու պահել ուշադրության կենտրոնում։ Քանի որ Ալեքսանյանի մասին դեռ ինչ-որ չափով դրական կարծիք կար, կարծել էին՝ գուցե նա կարող է որևէ ձևով օգտակար լինել Կարապետյաններին։
Փաշինյանի այս մտահոգությունները հասել են Ալեքսանյանի ականջին, և վերջինս շտապել է հանդարտեցնել երկրի ղեկավարին։ Ըստ մեր տեղեկությունների՝ Ալեքսանյանը միջնորդի միջոցով վստահեցրել է, որ քավոր-սանիկական կապը իրեն որևէ կերպ չի պարտավորեցնում, և ինքը որևէ հարցում Կարապետյանների կողքին չէ։ Նա նաև փոխանցել է, որ հիմա արդեն «քիփ» է Արուսյա Կավկազի հետ, իսկ նախկին կապերն այլևս իր համար այդքան ազդեցիկ կամ նշանակալից չեն»։
Դիտեք նաև՝