▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանյանը վերցնում է աղքատներից ու տալիս հարուստներին

Ալեքսանյանը վերցնում է աղքատներից, տալիս հարուստներին։  Ու մինչ Դուք ծիծաղում եք Ալեքսանյանի հարցազրույցների վրա, նա ծիծաղում է ձեր վրա։

Երեկ պարզ դարձավ, որ Սամվել Ալեքսանյանը իր դստեր հարսանիքին երգելու համար մեկ միլիոն դոլլար է տվել համաշխարհային աստղ Ջաստին Տիմբերլեկին։ Հայաստանի նման փոքրիկ ու աղքատության բարձր ցուցանիշով երկրի պաշտոնյա/օլիգարխը մեկ միլիոն դոլլար ազատ միջոց ունի, որը կարողանում է աչքերը բաց այդքան փող տալ երգչին՝ ուրախությանը մասնակցելու համար։

Այս տեղեկատվություն կարդալուց հետո հիշեցի, թե ինչպես են համացանցում օգտատերերը տարածում ու ձեռ առնում Ալեքսանյանի անիմաստ ու անգրագետ հարցազրույցների տեսանյութերը ու մոտս մի հարց առաջացավ. Ալեքսանյաննա՞ մեր վրա ծիծաղում, թե մենք ՝ իր վրա։ Հարցը ունի մեկ պատասխան։

Նա է մեր վրա ծիծաղում, նա է մեզ բոլորիս ձեռք առնում։ Նա է կարողանում մեզնից վերցնել ամեն ինչ ու ծախսել ինչպես ուզում է։ Հնարավոր չէ մեր երկրում արդար աշխատել ու այսքան մեծ գումարներ դիզել ու ուզածի պես տարածել։ Եթե մարդը կարողանում է այդքան փող անիմաստ ծախսել, դուք մի պահ պատկերացրեք, թե իրականում ինչքան է կազմում նրա ունեցվածքը։ Պատկերացրեցի՞ք, դե վայելեք ու ձեռքով արեք. Ձեր վրա ծիծաղում  են։

Արամ Մանուկյան

Կարդացե նաև՝ Քանի դեռ մեր օլիգարխները սրանք են, համաշխարհային աստղերը Հայաստանը շփոթելու են Փարավոնի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее