Երեկ տեղի է ունեցել Ալեքսանդր Պլատոյի առաջին` «Monologue» երգի տեսահոլովակի շնորհանդեսը` նկարահանված ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհիի կողմից: Երաժշտության հեղինակը դաշնակահար, կոմպոզիտոր Հայկ Մելիքյանն է, իսկ խոսքերը գրել է հենց կատարողը: Տեսահոլովակի և, ընդհանրապես, երգի ողջ առանձնահատկությունը կայանում է այն բանում, որ կատարողը պրոֆեսինալ մարքեթինգի մասնագետ է, յոթ տարուց ավել է ղեկավարում է հայաստանյան բանկերից մեկի մարքեթինգի և գովազդի բաժինը, տարիներ ի վեր դասավանդել է «Կարիերայի հոգեբանություն» առարկան` ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնում, երիտասարդ ձեռնարկատեր է և, այս ամենի հետ մեկտեղ, մոտ մեկ տարի առաջ որոշել է անդրադառնալ իր վաղեմի երազանքին` երգարվեստին.
«Ասելիքս այնքան մեծ էր, որ ուղղակի մի քանի րոպեում ծնվեցին իմ «Մենախոսության» բառերը. այստեղ իմ ու հասարակության, խիզախ լինելու` սեփական նախաձեռնություններում, երբեք կանգ չառնելու մասին եմ երգում ու կոչ անում նույնը` յուրաքանչյուրին: Կյանքն այնքան գեղեցիկ է ու հետաքրքիր, երբ փորձում ես տարբեր անկյուններից դրսևորվել ու ճանաչել քեզ»,- նշել է Ալեքսանդր Պլատոն:
Ալեքսանդր Պլատոյի` որպես նաև կատարողի կարիերային ուղին դեռ մեծ չէ, բայց նա արդեն հասցրել է մասնակցել Վարնա քաղաքում անցած տարի կայացած DISCOVERY երգի միջազգային մրցույթ-փառատոնին և ստանալ հատուկ մրցանակ` որպես ամենագրավիչ երգիչ , իսկ օրեր առաջ նա VAN MUSIC AWARDS-ի շրջանակներում արժանացել է «Տարվա հայտնություն» պարգևին.
«Երբ մեկնում էի Բուլղարիա` մասնակցելու երգի մրցույթին, ոչ ոք տեղյակ չէր իմ նպատակի մասին ու նույնիսկ ենթադրել չէին կարող, որ երգելու եմ...Սրանով է կյանքը հրաշալի»,- եզրափակել է Ալեքսանդրը:
Առաջարկ Asekose.am-ի կողմից:
Ստեղծեք Ձեր vevo ալիքը՝ կապ հաստատելով մեզ հետ՝ vevo@asekose.am էլեկտրոնային հասցեով:
Աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոնախագիծը ստեղծվել է 2009 թվականին՝ խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից, ինչպիսիք են աշխարհահռչակ Sony Music Entertainment-ը, Universal Music Group-ը եւ Abu Dhabi Media, EMI-ը: Կարճ ժամանակ անց համաշխարհային մեգաաստղերն իրենց երգերն ու տեսահոլովակները վստահեցին ու վստահում են հենց Vevo-ին` ստեղծելով իրենց բացառիկ տեսադարանը: