▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Բաբասյանի կինն անճանաչելի է մինչ 33 կգ նիհարելը

Blognews.am-ը գրում է. Մեր ընթերցողներին պատմել է, թե ինչպես է նիհարել և փոխվել դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը։ Ի տարբերություն շատ կանանց, ովքեր 7 կողպեքի տակ են պահում իրենց հին լուսանկարները, Լիլիթը չի կոմպլեքսավորվում դրանցից։ Նա անձնական բացառիկ լուսանկարներ է տրամադրել մեզ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է փոխվել։

   
Այժմ Լիլիթն ամուսնու և որդու հետ Մոսկվայում է, աշխատում է այն ֆիթնես ակումբում, որտեղ ժամանակին մարզվել է։ Ժամանակին ավելորդ քաշի դեմ պայքարող կինը հիմա ինքն է խորհուրդ տալիս նույն խնդրով կանանց ու օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Միաժամանակ նա նշում է, որ իրեն դիետոլոգ չի համարում։ Լիլիթն առաջնային է համարում մարդու մոտիվացիան և խոստովանում է, որ հաճախ իր հաճախորդները ոչ թե սննդակարգ սահմանելու, այլ մոտիվացիա ստանալու համար են դիմում իրեն։
Հաջորդ տարի Լիլիթը նախատեսում է հրատարակել իր գրքի երկրորդ մասը։ «Կինը ծնվում է, որպեսզի միշտ գեղեցիկ լինի, մենք միշտ պետք է հետևենք մեզ. բնությունն է մեզ այդպիսին ստեղծել»,- կարծում է նա ու խորհուրդ տալիս, որ կանայք միշտ հետևեն իրենց։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее