▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

 

«Ելք» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր դիմում է գրել ԱԺ ղեկավար Արա Բաբլոյանին` պատգամավորական լիազորությունները վայր դնելու վերաբերյալ:

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել՝ փոխարինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչ այդ նա Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ էր:

Ալեն Սիմոյանն այժմ որոշել է պահպանել ավագանու անդամի մանդատը՝ հրաժարվելով պատգամավորի մանդատից:

Պարզաբանելով իր այդ քայլը՝ նա նշել է, որ օրենքով սահմանված է 7 օր, երբ պատգամավոր ընտրված ավագանու անդամը հնարավորություն ունի շտկել իրավիճակը եւ ընտրել մանդատներից որեւիցե մեկը:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее