▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատել են. նրան սպասվում է ևս մեկ վիրահատություն

 

 

 

 

 

 

 

 

2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում մարտի 7-ին վիրահատել են: Այս մասին տեղեկանում ենք Թագուհի Օհանյանի ֆեյսբուքյան էջից /նա ուղեկցում է Ալբերտին/:

Զինծառայողի վիրահատությունը տևել է 6 ժամ 45 րոպե և բարեհաջող ավարտվել: Ալբերտ Դալլաքյանն իրեն շատ լավ է զգում, արդեն քայլում է: Զինծառայողին սպասվում է ևս մեկ վիրահատություն, որը կտևի 4-6 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее