▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության 45 000 ԱՄՆ դոլարից ավելին է հավաքվել

Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատության համար մեկնարկած դրամահավաքի արդյունքներով հավաքվել է 46,435 դոլար՝ անհրաժեշտ 45 000-ից դոլարից մի փոքր ավելի:

Նշված գումարը հավաքվել է 8 օրվա ընթացքում, որին մասնակցություն է ունեցել 496 մարդ:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում էր կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ: Նախարարը հայտնել էր, որ զինծառայողի բուժման համար 45 000 դոլար է պահանջվում, որի 10%-ը կտրամադրեն ինքն ու իր ընկերները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее