▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալբանիայում Փաշինյանը հանդիպել է Ալիևի հետ

Թարմացված․ Փաշինյանն ու Ալիևը ջերմ զրուցում են և սուրճ խմում․ Սա արդեն տեսանյութ է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։  Վարչապետի մամուլի ծառայությունը միայն հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպում է եղել ։ Այլ մանրամասները չեն հաղորդվում։

Ալբանիայում եվրոպական քաղաքական միության 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ալիևի հետ, սուրճ են խմել միասին. Համացանցում տարածվող տեսանյութերն՝ առանց մեկնաբանության

Տեսանյութերը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա ոչ մի պարագայում պաշտոնական կամ անգամ աշխատանքային հանդիպում չի կարող որակվել։ Զրույցի վայրը` համաժողովի ճեմասրահ, առանց դրոշների, ոչ համարժեք աթոռներ, անհասկանալի մարդկանց ներկայություն...
Ալիևը բազմել է հարմարավետ երկտեղանոց բազմոցին, իսկ իրեն նստեցրել են փոքրիկ աթոռին։ Իհարկե մեծ ձեռքբերում է, որ նստած է, այլ ոչ թե չոքած, աթոռ է, ոչ թե կոճղ»։

***

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее