▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակումբում երգիչը 3-4 ժամ կենդանի երգելուց հետո ստանում է ընդամենը 15.000 դրամ, ինչը ծիծաղելի է. Ռաիսա Ավանեսյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.

Ռաիսան Երեւանում կմնա եւս մեկ ամիս ու կվերադառնա Թեհրան, ուր իրեն են սպասում իր ստուդիայի 130 աշակերտները: Հետաքրքրվելով, թե Ռաիսա Ավանեսյանը չի՞ մտածում Հայաստան տեղափոխվելու ու այստեղ բնակվելու մասին, պատասխանեց.

«Ես մի անգամ փորձեցի գալ ու այստեղ ապրել, սակայն չստացվեց միայն մի պատճառի համար` ֆինանսական տեսանկյունից այստեղ շատ դժվար է ապրելը: Ակումբում երգող երգիչը 3-4 ժամ կենդանի երգելուց հետո ստանում է ընդամենը 15.000 դրամ, ինչն ուղղակի ծիծաղելի է ու աշխարհում նման բան չկա. ես շատ ավելին ստանում եմ Թեհրանում մեկ պարապմունքի դիմաց: Դժբախտաբար, մեր ակումբային երգիչները շատ ցածր աշխատավարձ են ստանում, շատ կցանկանայի, որ այդ հարցը շտկվեր: Ինքս շատ եմ սիրում Հայաստանը, անկեղծորեն` մեծ հաճույքով կապրեի այստեղ ու երբեք չէի գնա, սակայն, ցավոք, չկան համապատասխան պայմաններ, որպեսզի մարդն իրեն լիարժեք զգա ու գոյատեւի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее