▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ակումբը աչքերս շատ է բացել…».Իննա Կարապետյան

«Իմունիտետ» հաղորդաշարին հյուրընկալվել էր Դինա Ակոպովնայի դուստրը` Իննա Կարապետյանը։

Իննան հավատացած է, որ լավ ընտանիքներ լինում են և ինքը դեռ կունենա այդ  ընտանիքը, սակայն այժմ աշխատելով նաև ակումբներում ՝ հիասթափված է.

«Ակումբը աչքերս շատ ա բացել։ Ես էնպիսի բաներ եմ տեսել… էնպիսի ամուսիններ եմ տեսել, ովքեր ընտանիքի ներսում էնքան լավն են, բայց ակումբի մշտական հաճախորդներ են` տարբեր մարդկանց հետ։

Ընտանիքի գաղափարը իմ աչքի առաջ փշրվել է: Իրանք են փշրել՝ իմ ամուսնալուծությունը չէ։ Ես նույնիսկ տեսել եմ ինձ հարազատ մարդկանց, որոնց չէի ցանկանա այդ կարգավիճակումտեսնել»։

Ռոզի Ավետիսովայի դիտարկմանը, թե ակումբի հանդիսատես երբեմն լինում են շատ անկիրթև շատ անգամ  էմոցիոնալ  մարդիկ և հարցին՝ ինչպե՞ս  է նա պահում կոմունիկացիան և եթեխնդիրներ են առաջանում ինչպե՞ս է լուծում տալիս, Իննան պատասխանեց.

«Ինձանից շատ երկար ժամանակ է պահանջվել: Այժմ ես դա անում եմ ընդհամենը իմկեցվածքով, բեմում իմ պահվածքով և երգացանկով։ Շատ կարևոր է, թե ինչ ես երգում։ Այն ինչ ես երգում եմ ,դա կսիրեն և կլսեն էն մարդիկ, ովքեր ունեն միջինից բարձր ինտելեկտ։ Ըստ դրա, կոպիտ ասած, կարողանում եմ վաճառել իմ պրոդուկտը։ Ես ինչ տալիս եմ ՝ դա էլ ստանում եմ»։

Հաղորդման ընթացքում երգչուհին խոսեց նաև մայրիկի՝ Դինա Ակոպովնայի  մասին. «Ես միշտ համակարծիք չեմ նրա շատ տաք լինելու հետ: Ինքը ամեն ինչի մեջ շատ է: Շատ էսիրում, շատ է ջղայնանում, շատ է 

վիրավորվում և այդ ամեն ինչի հետևանքները ես եմ կրում։ Ես եմ իրեն սփոփում, բայց ամեն անգամ, ինչքան կարելի ա… Կարո՞ղ եմ դրա պատասխանները ես չտալ»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее