▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիայի մի մասնակցին վրաերթի, մի քանիսին ՝ «բերման ենթարկեցին»

 

Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Մերժի՛ր Սերժին» և «Քա՛յլ արա» նախաձեռնության անդամները  վրան էին տեղադրել։ Ոստիկաններն այն հեռացրին, սակայն ակցիայի մասնակիցներն այդքանով չսահմանափակվեցին և նստեցին ճանապարհի հետիոտնային անցումի վրա՝ փակելով Ֆրանսիայի հրապարակին հարակից Մաշտոցի պողոտան՝ առաջացնելով  խցանում այդ, նաև Բաղրամյան պողոտայում։ Վարորդներից մեկը վրաերթի է ենթարկել ակցիայի  մասնակիցներից մեկին, ոստիկանները բերման են ենթարկել մի քանի ակտիվիստների։ Ավելի ոշ պարզվեց, որ նրանց ոստիկանները պարզապես հեռացրել են տարածքից և պահել ոստիկանական մեքենայի մեջ՝ Կորյունի փողոցում: 

 

Տեսանյութը՝ Հայկ Բարսեղյանի/SOS/  և Պյոտր Սարսգյանի ֆեյսբուքյան էջերից

 

>

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее