▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիայի մասնակցին վթարի ենթարկած վարորդին ազատել են աշխատանքից

Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Մերժի՛ր Սերժին» և «Քա՛յլ արա» նախաձեռնության անդամների կազմակերպած ակցիայի ընթացքում երեկ վրաերթի էր ենթարկվել ակտիվիստ Արեն Մկրտչյանը: Մեքենան պատկանել է GG  տաքսի ընկերությանը: «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն անդրադառնալով միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա դիմում եմ GG տնօրինությանը. քանի դեռ էս վարորդին չեք հեռացրել ու ներողություն խնդրել Արեն Մկրտչյանից  ու մյուսներից, հրաժարվում եմ օգտվել ձեր ծառայություններից ու նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին»։

Ավելի ուշ, GG տաքսի ընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի համար եւ տեղեկացրել, որ վարորդն արդեն աշխատանքից ազատվել է:

 

 

Տեսանյութը`factor tv-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее