▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ` ամենեւին էլ պատահական չէր, որ Ալեն Սիմոնյանի շուրջ կրքերն այդքան սրվեցին հենց ՔՊ համագումարի շեմին: Այն իմաստով, որ նաեւ դրա արդյունքում Ալենը հայտնվեց հետնապահ դիրքերում: Իսկ դա Նիկոլի համար միանգամայն «արդարացի» առիթ է, որ եթե ընտրությունների ժամանակ հաջողացնի վերարտադրվել, ապա Ալենին ԱԺ խոսնակի աթոռը չտալու միանգամայն «լեգիտիմ» հիմք կունենա: Այն է՝ կուսակցության ներսում ամենեւին էլ այն բարձր վարկանիշը չունի, որ նման բարձր պաշտոն տա:

«Իսկ նման ձեւական առիթ Փաշինյաին պետք էր, քանի որ հասկանում է, որ շատ բան իմացող Ալենին հենց այնպես, առանց հիմքի, նման պոստից զրկելը կարող է վտանգավոր դառնալ:

Իսկ զրկել պետք է, քանի որ նախ, Ալենն այդպես էլ չի կարողանում խորհրդարանում ՔՊ-ին լիակատար վերահսկողության տակ պահել, ասենք ինքը եւս հաճախ է սկանդալների հերոս դառնում: Բացի այդ, կորցրել է արեւմտյան կապերը, նաեւ ռուսների հետ աշխատել չի կարողանում:

Այսինքն, էս գլխից Փաշինյանն իրեն հիմք ապահովեց, ինչը տալիս է նաեւ հարցի պատասխանը, թե ինչու հենց այս պահին Ալենի շուրջ սկանդալը պայթեց»,-նշում է աղբյուրը:

Ապա աղբյուրն ավելացրեց, որ դա Ալենը եւս լավ հասկանում է, եւ եթե այս պահին «ատամ ցույց չտա», ստիպված կլինի տեղափոխվել գործադիրում համեստ պաշտոնի` մշտապես Նիկոլի աչքի առաջ լինելով:

Այսինքն` վերջ այն համեմատաբար «Ազատ ու անկախ» կյանքին, որն ուներ: Ու դեռ կփորձի այդ ամենի համար կռիվ տալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее