▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աջարիայում սպասվող փոթորկի պատճառով արգելվում է ծով մտնել

Օդերևութաբանները զգուշացնում են՝ Վրաստանի սեւծովյան ափին 3-5 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ Սեւ ծովի  ափամերձ տարածքում ուժգին քամու պատճառով կանխատեսվող փոթորիկը տեղի կունենա հուլիսի 28-30-ն ընկած ժամանակահատվածում:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից «interpressnews» լրատվականին տեղեկացրել են, որ ծովափնյա տարածքներում արդեն տեղադրված են «ծով մտնելն արգելված է» գրություններով նշաններ:

Փրկարարները նույնպես մի քանի լեզուներով այդ մասին տեղեկատվական թերթիկներ են բաժանում ափին գտնվողներին:

 

aliq.ge

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее