Բաքուն լիովին աջակցում է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը բոլոր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ: Եթե մենք խոսում ենք երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին, ապա այն պետք է ունենա հիմք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: Մենք հարևանների հետ այս հիմքով ենք զարգացնում հարաբերությունները: Նախկինում բացառություն էր միայն Հայաստանը: Այժմ մենք Երևանին առաջարկել ենք հարաբերությունները կառուցել միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Բայրամովը: |
«Աջակցում ենք Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը». Ադրբեջանի ԱԳ նախարար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее